ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Գևորգ Կոստանյանը դեկորատիվ ֆիգուր է»

«Գևորգ Կոստանյանը դեկորատիվ ֆիգուր է»
01.10.2013 | 16:09

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական որոշումից հետո սպանված Ավետիք Բուդաղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ ինքը հետամուտ է լինելու և պայքարելու է, որպեսզի բացահայտվեն սպանության իրական մեղավորները: ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ով իր հայտարարություններով ուղղորդել էր նախաքննությանը, այսօր ԱԺ-ում, փակ գաղտնի քվեարկությամբ 103 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Սպասելի՞ էր ՀՀ զինդատախազի այսօրինակ պաշտոնեական առաջխաղացումը, և ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Ալումյանը:
«Իմ որոշումների և հետագա քայլերի վրա Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ դառնալը չի կարող ազդել: Ես կարծում եմ, որ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսուհետ, գործի բացահայտումն իրենից չի կախված: Ինքը դեկորատիվ բնույթ ունի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հայկ Ալումյանն այժմ պատրաստվում է բողոք ներկայացնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ