Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնը՝ հասարակական կարծրատիպերի հաղթահարման միջոց

Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնը՝ հասարակական կարծրատիպերի հաղթահարման միջոց
23.10.2013 | 10:57

«Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Իմպրոռիթմ» ՀԿ-ն հոկտեմբերի 25-31-ը Գյումրիում կանցկացնի մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ առաջին հանրապետական փառատոնը: Փառատոնի նպատակն է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Փառատոնը կնպաստի նաև երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և հասարակական կարծրատիպերի հաղթահարմանը:

Փառատոնի առանձնահատկությունն է՝ ընդհանուր ստեղծագործական ծրագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առողջ երեխաների միավորումը, ինչը համապատասխանում է 1989թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:

Փառատոնը կանցկացվի հինգ անվանակարգերում՝ «Երաժշտարվեստ», «Պարարվեստ», «Կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական եւ լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ» և ՙՀեռուստանախագիծ՚։ Փառատոնին մասնակցում է 20 հաստատության 268 ներկայացուցիչ։

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ