ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»
24.10.2013 | 17:00

Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վլադիմիր Սպիվակովն օրերս հանդես եկավ նոտաների ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու առաջարկով։ Մաեստրոյից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այդ առաջարկի նպատակը. երաժշտությունը մարդուն ավելի լա՞վն է դարձնում։ «Իհարկե, անկասկած։ Երաժշտությունը ճշմարտության մի մասնիկն է, որը չի արտահայտվում բառերով, բայց այն անցնում է գիտակցության ոլորտից դեպի զգացմունքներ, դեպի սիրտ, ինչը մարդուն խիստ անհրաժեշտ է։ Բացի այդ, այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են։ Եթե նայեք ցանկացած գործիք նվագող երեխայի դեմքին, ապա այն ոչ թե ինչ-որ անկյունում արված ակնթարթային լուսանկարներից նայող դեմք է, այլ մտածող հայացք»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Սպիվակովը։ Ըստ նրա՝ երաժշտության մեջ հսկայական բարոյական բաղկացուցիչ կա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ նոյեմբերի 10-ին և 11-ին համերգներ կտա Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում։ Հայաստանյան երկու համերգներն էլ տեղի են ունենում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ