Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Պարտավորությունները կան, իսկ իրավունքնե՞րը

Պարտավորությունները կան, իսկ իրավունքնե՞րը
27.10.2013 | 13:00

Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որևէ հայտարարությունից և գործողությունից: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման մասին Մինսկում ստորագրված հուշագրում:

Փաստաթղթում ասվում է, որ հաշվի առնելով Հայաստանի ցանկությունը միանալ Մաքսային միության և Միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազային և հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ՝ կողմերը եկել են մի շարք փոխհամաձայնությունների: Հուշագրում Հայաստանը հռչակում է իր մտադրությունը հետևել Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազան ձևավորող փաստաթղթերի սկզբունքներին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք ուղղված են Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու շահերի դեմ: Հայաստանին նաև իրավունք է տրվում ստանալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի կողմից ընդունված փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում: Հուշագիրը արդեն ստորագրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, ավելի ուշ կստորագրի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այս հուշագրից բացի Մինսկում նաև ստորագրվել է որոշման նախագիծ, որի համաձայն Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն: Այդ որոշման նախագիծը ստորագրել են Մաքսային միության անդամ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես ներկա էր ստորագրմանը:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ