«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Պիտի Եվրոպային ասենք` դուք եք սխալ

Պիտի Եվրոպային ասենք` դուք եք սխալ
15.11.2013 | 13:00

«Մեր անվտանգության խնդիրը լինելության աստիճանի կարևորության հարց է, և որ դաշտում այն լավագույնս կլուծվի, այնտեղ պիտի լինենք: Որևէ մեկը սրա համար մեզ չի կարող մեղադրել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Մաքսային միության անդամակցությանը՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Եվրոպայի առաջ մեր անվտանգության հարց չենք դրել: «Մեզ պետք են արտոնություններ, այլ գնահատումներով պիտի Հայաստանին վերաբերվեն»,- նշեց պատգամավորը՝ համեմատականներ անցկացնելով Ադրբեջանի հետ, երբ այնտեղ ժողովրդավարության վրա Եվրոպան աչք փակեց, իսկ Ալիևը երրորդ անգամ մանդատ ստացավ: «Մենք էլ պիտի ասենք, որ շրջափակված երկիր ենք, մեզ էլ տնտեսական արտոնություններ են պետք, ծով ելք չունեցող երկիր ենք…Երբ այսպես ես դնում հարցերը, դու այդ գործընկերոջ համար դառնում ես արժանի գործընկեր»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը` հիշեցնելով նաև ՈՒկրաինայի օրինակը, որը ևս ընտրեց ՄՄ-ը: «Պիտի Եվրոպային ասենք՝ դուք եք սխալ՝ Հայաստանը մղելով այլընտրանք չունենալու դաշտը»,-եզրահանգեց ընդդիմադիր գործիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ