ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ամանորին ընդառաջ ձվի թանկացում չի սպասվում

Ամանորին ընդառաջ ձվի թանկացում չի սպասվում
18.11.2013 | 18:09

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Արաքս», Արզնիի և Լուսակերտի թռչնաֆաբրիկաներ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնաճը կդադարի և Ամանորին ընդառաջ թանկացումներ չեն լինի: Նա հայտնել է, որ արդեն Հայաստան է ներմուծվել վառեկների խմբաքանակ, ինչի շնորհիվ կլրացվի ձվի շուկայում առաջացած դեֆիցիտը: «Միայն վերջին շրջանում Հայաստան է ներկրվել 373 հազար վառեկ, ներկրված վառեկների 30 տոկոսի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից, իսկ 60 տոկոսը կձվարկեն դեկտեմբերից: Դրա շնորհիվ ձվի արտադրությունը նոյեմբերին կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերից` 190-200 հազարով: Օրական 950-955 հազար ձու կարտադրվի»,-նշել է Ս. Կարապետյանը:

Նախարարի խոսքով, հանրապետությունում այսօր գործում են ձվի արտադրությամբ զբաղվող չորս միջին և երեք խոշոր թռչնաբուծարաններ, որտեղ օրական արտադրվում է 470-750 հազար ձու: «Տեղական շուկայում ձուն այսօր վաճառվում է 60-65 դրամ: Էժանացման մասին խոսելը դժվար է, բայց վստահ կարող եմ ասել, որ թանկացումներ չեն լինի»,-ասել է գյուղնախարարը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ