Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Առայժմ` հինգերորդ տեղում

Առայժմ` հինգերորդ  տեղում
29.11.2013 | 11:53

Երեկ Անթալիայում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրը: Մեր մրցակիցը Միացյալ Նահանգների ուժեղ ընտրանին էր: Զույգեր էին կազմել Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան, Սերգեյ Մովսիսյանն ու Գատա Կամսկին, Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Օնիշչուկը, Գաբրիել Սարգսյանն ու Վարուժան Հակոբյանը: Տեղեկացնենք, որ մեր գրոսմայստերներն առաջին տուրում ոչ-ոքի են խաղացել Ռուսաստանի ընտրանու հետ (բոլոր խաղատախտակների վրա գրանցվել է ոչ-ոքի արդյունք), իսկ երկրորդում 3:1 հաշվով գերազանցել են եգիպտոսցիներին (հաղթել են Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը, ոչ-ոքի խաղացել Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ