«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

2014-ին համացանցը կարող է անհետանալ

2014-ին համացանցը կարող է անհետանալ
15.12.2013 | 14:51

Համացանցը, սովորական գլոբալ ըմբռնման առումով, 2014 թվականին կարող է անհետանալ, իսկ նրա փոխարեն ի հայտ կգան մի քանի տասնյակ անհատ ազգային ցանցեր` օտարերկյա ռեսուրսների նկատմամբ սահմանափակ հասանելիությամբ: Այս մասին հայտնել է «Կասպերսկի» լաբարատորիայի փորձագետ Ալեքսանդր Գոստևը:

Նրա խոսքերով, մինչև վերջին ժամանակները, իր սահմանափակությամբ այս ցանցերից տարբերվում էին միայն Չինաստանի սոցցանցերը, սակայն այսօր մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, ընդունել կամ արդեն պատրաստվում են ընդունել օրենքներ, որոնք որոշ դեպքերում արգելելու են արտասահմանյան ծառայություններից օգտվելը: Հաշվի առնելով այդ ձգտումների շարունակական աճը, սպառնալիքների բարդությունը կաճի և իրավական սահմանափակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն տեխնիկական արգելափակման:

Գոստևը նաև կանխատեսում է, որ հաջորդ տարի վիրտուալ արժույթը (Bitcoin) կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել ոչ միայն ինտերնետից օգտվողների, այլև կիբերհանցագործների շրջանում:

Ըստ փորձագետների, 2014 թվականին կակտիվանան փոքր հակերների մասնագիտացված խմբերը, որոնք կպայքարեն հատուկ պատվերերի կայծակնային հարձակումներին դեմ: Գոստևը նաև հայտարարել է, որ հաջորդ տարի հնարավոր է մեծանան հարձակումները ծրագրային արտադրանքը մշակողների կողմից, հավանականությունը մեծ է, որ ոլորտի հատուկ ռիսկում կհայտնվեն բջջային ծրագրեր ստեղծող խմբերը: Բացի այդ, հարձակվողները կշարունակեն ակտիվորեն շահագործել խոցելի բջջային ծրագրերը, մասնավորապես, Android օպերացիոն համակարգը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ