Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կստեղծվի օն լայն ռադիո, որը կհեռարձակի հայ կոմպոզիտորների գործերը

Կստեղծվի օն լայն ռադիո, որը կհեռարձակի հայ կոմպոզիտորների գործերը
17.12.2013 | 14:44

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համագործակցության արդյունքում, կսկսի գործել օն լայն ռադիո, որը կհեռարձակի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում ձայնագերել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում հնչած բոլոր ստեղծագործությունները, որոնք էլ օն լայն ռադիոյի միջոցով կներկայացվեն հայ երաժշտասերներին։ Օն լայն ռադիոյին հնարավոր կլինի հետևել Հայաստանի պետական երիտասարդական նագախմբի www.syoa.am և կոմպոզիտորների միության առաջիկայում բացվելիք կայքերում։

«Մենք պետք է մշտապես կատարենք մեր ժամանակակիցների գործերը: Իսկ թե ո՞վ կմնա ու կսիրվի, կորոշի պատմությունը. պատմությունը պետք է սիրի կոմպոզիտորին։ Կատարողի գործը կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչեցնելն է»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ