Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...