«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականների համար

Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականների համար
10.01.2014 | 16:05

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է։

ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտության

բոլոր բնագավառների մասնագիտություններով կտրամադրվեն հետևյալ դրամաշնորհները. մինչև 1700000 դրամ մեկամյա անհատական

աջակցություն՝ պետպատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) և հեռակա ուսուցման ասպիրանտներին, ինչպես նաև՝ երիտասարդ (մինչև 35 տարեկան) հայցորդներին, ովքեր գիտական կազմակերպությանը (բուհին) կցվել են հայտ ներկայացնելուց առնվազն մեկ տարի առաջ։ Կտրամադրվի նաև մինչև 1275000 դրամ իննամսյա (2014 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ