ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Խառնամբո՞խ, թե՞ հավաքական

Խառնամբո՞խ, թե՞ հավաքական
11.01.2014 | 23:52

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռքի գնդակի Հայաստանի տասնութ տարեկանների հավաքականը մեկնել էր Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Ութերորդ խմբայինում մերոնց մրցակիցներն էին տանտերերի ու Թուրքիայի ընտրանիները: Առաջիններին պարտվել ենք 9:51, երկրորդին՝ 11:57 հաշվով: Պարզ թվաբանական գործողությունների արդյունքում դժվար չէ տեսնել, որ մրցակիցների մոտավորապես յուրաքանչյուր հինգուկեսերորդ գոլին կարողացել ենք պատասխանել մեկով: Տվյալ դեպքի կապակցությամբ եթե որևէ մեկը կարողանա քիչ թե շատ հոդաբաշխ բացատրել խառնամբոխ կոչվածի ու հավաքական ասվածի միջև տարբերությունը, այդ մեկին սպասվում է դրամական խոշոր մրցանակ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ