Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Հին, բայց չհնացող ֆիլմերն արժեքներ են»

«Հին, բայց չհնացող ֆիլմերն արժեքներ են»
15.01.2014 | 11:47

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է ռուսական ալիքների ամանորյա եթերից հանել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ըստ Ժիրինովսկու` ֆիլմը խրախուսում է հարբեցողությունը, բացի այդ, այն ճշմարտամոտ չէ:

Ռեժիսոր ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում ասաց, որ հին, բայց չհնացող ֆիլմերը արժեքներ են, որոնք, անկախ նրանից, թե զարգացման ինչ փուլում ենք, պետք է հարգենք ու գնահատենք: «Գովազդներ փնտրելը սուբեկտիվ մոտեցում է, իսկ օբյեկտիվորեն ֆիլն ապրում է,- ասաց նա: -Կամ ի՞նչ է նշանակում՝ ճշմարտամոտ չեն: Ռեալությա՞ն մասին է խոսքը, այդպես եթե դատենք, արվեստը կկորչի: Եթե ֆիլմն ապրում է այդքան երկար տարիներ, արդեն ամեն ինչ ասված է: ՈՒ ժամանակը միայն ավելացնում է դրանց արժեքը»:
Հետաքրքրվեցի` ստեղծվո՞ւմ են այսօր նման ֆիլմեր:
«Նոր ու լավ ֆիլմեր, իհարկե, կլինեն, բայց ժամանակն է ամենամեծ քննությունը ֆիլմերի համար: Եթե երկար ապրեն, ուրեմն լավն են»- ասաց ռեժիսորը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ