ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ս. Օհանյանն անգնահատելի է համարում ռազմական բժշկության դերը

Ս. Օհանյանն անգնահատելի է համարում ռազմական բժշկության դերը
16.01.2014 | 14:45

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ռազմական բժշկությանն ու նրա դերին ՀՀ զինված ուժերում։ Նախարարն անգնահատելի է համարում ռազմական բժիշկների աշխատանքն արցախյան գոյապայքարի ընթացքում։ «Ռազմական բժիշկները կրկնակի (մասնագիտական և զինվորական) երդման և կրկնակի ազդեցության տակ են՝ պատասխանատվություն կրելով յուրաքանչյուր զինվորի կյանքի, առողջության, վիրավորներին վերականգնելու, կորուստները նվազեցնելու համար։ Այդ ամենը նրանք իրականացնում են մարտական գործողությունների դաժանությունների ազդեցության ներքո։ Մեզ համար և՜ զինվորը, և՜ ՀՀ քաղաքացին գտնվում են նույն հարթության վրա»,- ասաց պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ միակ պետություններից ենք, որ ռազմական բժշկությունն ինտեգրված է առողջապահական համակարգին։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ