«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հոգնել է նաև Արևը

Հոգնել է նաև Արևը
19.01.2014 | 14:27

Եղանակային փոփոխությունների մասնագետները զգուշացնում են, որ 2014 թ. արևային «քունը» կարող է հանգեցնել փոքրիկ սառցե դարաշրջանի: Նման իրավիճակ եղել է 1645 թվականին, երբ ամբողջովին սառել էր Լոնդոնի Թեմզա գետը: Գիտնականները պնդում են, որ արևային ակտիվությունը հետևում է կրկնվող շղթային, սակայն արևային ցիկլն անկայուն է, և ակտիվության հաջորդը փուլը դժվար է կանխորոշել: Rutherford Appleton Laboratory-ի գիտնական Ռիչարդ Հարրիսոնը պատմել է, որ 30 տարվա ընթացքում ցուցանիշների նման անկում չի արձանագրել: Ըստ NASA-ի տվյալների` նման դեպքեր Արևի հետ տեղի են ունեցել վաղ անցյալում. թեև գործակալությունն անցյալ տարի 2014-ն անվանել էր առավելագույն ակտիվության տարի, տվյալներն այժմ վկայում են հակառակը:

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ