Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայաստանի առաջնությունում

Հայաստանի առաջնությունում
21.01.2014 | 12:08

Այս օրերին ընթանում է նաև տղամարդկանց ու կանանց Հայաստանի շախմատի առաջնությունը: Յոթ տուրից հետո տղամարդկանց մեջ առաջատարն ակտիվում հինգուկես միավոր ունեցող Տիգրան Քոթանջյանն է: Նրանից մեկ միավոր պակաս են վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը: Նույնքան տուրից հետո կանանց մրցաշարում երկիշխանություն է: Հինգուկեսական միավորներ ունեն Նարինե Գասպարյանն ու Շուշաննա Սարգսյանը: Հնգական միավորով նրանց հետապնդում են Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ