Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Օլիմպիական ամենաշատ մեդալ նվաճածները

Օլիմպիական ամենաշատ մեդալ նվաճածները
28.01.2014 | 21:47

Հաշված օրեր են մնացել Սոչիի օլիմպիական խաղերին: Փորձենք վերհիշել, թե ինչ մարզիկներ են ամենաշատը արժանացել ձմեռային օլիմպիադաների մեդալների: Առաջինն անշուշտ նորվեգացի դահուկորդ Բյորն Դելին է ութ ոսկե և չորս արծաթե մեդալով: Դրանք նա նվաճել է՝ մասնակցելով երեք օլիմպիական խաղերի՝ Ալբերվիլի (1992թ), Լիլեհամերի (1994թ), Նագանոյի (1998թ): Բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենն ունի օլիմպիական վեց ոսկե, չորս արծաթե, մեկ բրոնզե մեդալ: Դրանք նորվեգացին նվաճել է Նագանոյի (1998թ), Սոլտ-Լեյք-Սիթիի (2002թ), Թուրինի (2006թ), Վանկուվերի (2010թ) օլիմպիական խաղերում:
Ռուս դահուկորդուհի Լյուբով Եգորովայի ակտիվում է վեց ոսկե, երեք բրոնզե մեդալ (Ալբերվիլ, Լիլեհամեր): Ոսկե մեդալների ռեկորդային քանակով նրա հետ մրցակցում է միայն նույնքան մեդալներ ունեցող ռուս չմշկորդուհի, Ինսբրուկի (1964թ) օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոնուհի Լիդիա Սկոբլիկովան, ով լավագույն հնգյակում չորրորդն է: Նա այլ հարգի մեդալներ չունի: Հնգյակն եզրափակում է ռուս դահուկորդուհի Լարիսա Լազուտինան՝ հինգ ոսկե, երկու արծաթե մեդալ (Ալբերվիլ, 1992թ), (Լիլեհամեր,1994թ), (Նագանո,1998թ), (Սոլտ-Լեյք-Սիթի, 2002թ): Այս վերջինում երկու արծաթի կողքին Լազուտինան նաև ոսկե մեդալ է շահել, սակայն դոպինգ ստուգման արդյունքներով որակազրկվել է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ