Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կառավարությունը մերժեց ընդդիմադիրներին

Կառավարությունը մերժեց ընդդիմադիրներին
30.01.2014 | 14:06

Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց այն պատճառաբանությունները, ըստ որոնց կառավարությունը հավանություն չի տալիս այս նախագծին: Ըստ նախարարի, այս նախագծում հարցեր են բարձրացվում, որոնք բազմիցս քննարկվել են: Ընդդիմադիրները առաջարկում էին փոփոխություններ անել արտակարգ իրավիճակում զինված ուժերի կիրառման վերաբերյալ: «Այս նախաձեռնությամբ նորից վեր են բարձրացվում հարցեր, որոնք քննարկվել են օրենքի ընդունման ժամանակ: Պատգամավորներն անդրադառնում են զինված ուժերի օգտագործմանն արտակարգ դրության ժամանակ, առաջարկում են այլ ռեժիմներ: Այս հարցը քննարկվել է բազմիցս, այն բխում է Սահմանադրությունից, համաձայն որի՝ զինված ուժերը, բացի տարածքային անվտանգությունից, նաև ներքին անվտանգությունն են ապահովում»,- նշեց նախարարը` հավելելով, որ զինված ուժերը օգտագործվելու են ինչպես հանրապետության վրա զինված հարձակման, այնպես էլ արտակարգ դրություն հաստատելու դեպքում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ