Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ընտրենք մեր ԵԿՄ նախագահին, վերջանա էթա»

«Ընտրենք մեր ԵԿՄ նախագահին, վերջանա էթա»
15.02.2014 | 17:12

ԵԿՄ-ն այսօրվա հոբելյանական համագումարին կրկին միության նախագահ ընտրվեց Մանվել Գրիգորյանը: Նրա թեկնածությունն առաջարկեց մեկ այլ գեներալ Սեյրան Սարոյանը և նաև հավելեց, որ բաց` «երկրապահի պես» ընտրություն կազմակերպել: «Ձեր ցավդ տանեմ, ախր էսօր մեր երկրին միասնականություն ա պետք, որ ոչ մի թշնամի չհամարձակվի մեր կողմը «թեք» նայելու: Այ, հիմա բացեբաց, երկրապահի ձևով, բերեք ընտրենք մեր ԵԿՄ նախագահին, վերջանա էթա: Գողտու-մողտու բաների զահլա չկա»,-ասաց Սարոյանը: Մինչ այդ ընտրվեց վարչության կազմը, որտեղ բացի երկրապահներից, ընտրվեցին նաև որոշ պաշտոնյաներ և մի «կին ատամնատեխնիկ»` գործարար Սամվել Ալեքսանյանը, ում մինչ համագումարի մեկնարկը երբ հարցրեցի` Դուք ԵԿՄ անդա՞մ եք, ասաց` հա: Իսկ որտե՞ղ եք կռվել, հարցն էլ մնաց օդում, քանի որ բազմանշանակ ժպտալով անցավ:

Մանվել Գրիգորյանը ընտրվելուց հետո ամբիոնից շնորհակալություն ասաց ու դիմեց լրագրողներին. «Ահագին վախտ հարցնում էին, հենա ինձ թվում ա էկան, տեսան, որ երկրապահը չի կարող մի քանի մասի լինել: Երկրապահը աշխարհի որ մասում էլ լինի, երկրապահ ա: Ով փորձի շատ խանդի, ինքը կփտի: Հայության մեջ չի կարելի շատ խառնակչություն անել, ժողովուրդ ջան…Պարոն նախագահ, ես Ձեզ խոսք եմ տալիս, որ դեռ երեսուն տարի ծառայելու եմ, չասեն հիվանդ ա, էս, էն ա: Էս ամենն ուղիղ եթեր ա գնում, մենակ էստեղի լրագրողներով չէ, որ ինչ ուզեն գրեն»: Հետո էլ դիմելով Հովիկ Աբրահմյանին հեգնեց. «Պարոն Աբրահամյան, տեսա՞ր ԱԺ-ը 131 պատգամավոր ա, մեր վարչության կազմը` 121: Տասը հոգի պակաս ենք: Մյուս անգամ կհավասարացնենք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ