Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Կաթոլիկ եկեղեցու 19 նոր կարդինալները

Կաթոլիկ եկեղեցու 19 նոր կարդինալները
22.02.2014 | 23:16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 19 նոր կարդինալներ է նշանակել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կայացած արարողության ժամանակ: Սա նրա առաջին նման նշանակումն է: 19 կարդինալներից 16-ը դեռ 80 տարեկան չկան, ինչը նրանց թույլ է տալիս քվեարկել հօգուտ նրա, ով կփոխարինի Ֆրանցիսկոսին, երբ դրա ժամանակը գա: Նոր կարդինալներն ամենատարբեր երկրներից են` Բրազիլիա, Փղոսկրի ափ, Բուրկինա Ֆասո, Հարավային Կորեա, Հաիթի և այլն:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ