Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Օլանդը նոր խնդիրներ է հարուցում

Օլանդը նոր խնդիրներ է հարուցում
24.02.2014 | 13:54

Ֆրանսիայում գտնվող Էդվարդ Նալբանդյանը Փարիզի արվարձանում Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում մասնակցել էր Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արարողության ժամանակ ելույթում ասել է. «Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»: Նախագահը նշել է նաև, որ Դիմադրության շարժման մի քանի անդամներ արժանի են եկող տարի Ֆրանսիայի ազգային Պանթեոնում վերահուղարկավորվելու: Ֆրանսահայերը մտադիր են այդ պատվին արժանացած տեսնել նաև Միսաք Մանուշյանին, թեպետ նախագահը նրան նկատի չի ունեցել:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ