Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ավարտվեցին պարալիմպիկ խաղերը

Ավարտվեցին պարալիմպիկ խաղերը
18.03.2014 | 12:24

Կիրակի օրն ավարտվեցին Սոչիի պարալիմպիկ խաղերը՝ կազմակերպիչ երկրի մարզիկների ակնհայտ գերազանցությամբ: 30 ոսկե, 28 արծաթե և 22 բրոնզե մեդալ` այսպիսին եղավ ռուսական ավարը, ցուցանիշ, որ նոր սահմանանիշ է նմանատիպ խաղերի պատմության մեջ: Համեմատության համար` ուղիղ երեսուն տարի առաջ ավստրիացիներն իրենց տնային` ինսբրուկյան օլիմպիադայում կարողացել են նվաճել 70 մեդալ: Հանուն ճշմարտության նշենք, որ ոսկու բաժինն ընդհանուր ցուցանիշի մեջ եղել է ավելի պատկառելի` 34 մեդալ: Հետաքրքիր մի փաստ էլ նշենք. միայն Ռոման Պետուշկովն իր երկրի համար նվաճել է վեց ոսկե մեդալ` համապատասխանաբար երեքով ու մեկով պակաս թիմային հաշվարկով երկրորդ ու երրորդ հորիզոնականում հայտնված Գերմանիայի ու Կանադայի պատվիրակներից:
Սակայն ռուսներն աչքի ընկան ոչ միայն մեդալային ցուցանիշներով: Նրանք իսկապես փայլուն օլիմպիադա կազմակերպեցին նույնքան փայլուն բացման ու փակման հանդիսություններով` դրանք վերածելով հանդիսային մշակույթի գլուխգործոցի: Վերջում ավելացնենք, որ Հայաստանի ընտրանու մասնակցության մասին չենք խոսում ոչ թե չուզողությունից ելնելով, այլ այն պատճառով, որ մենք ավելի շատ կարևորել էինք սոսկական մասնակցությունը: Դե ինչ, չեղած տեղը սա էլ բան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ