ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Գազպրոմը» դեռ չգիտի` ապրիլից ՈՒկրիանայի համար գազը զեղչելու է, թե ոչ

«Գազպրոմը» դեռ չգիտի` ապրիլից ՈՒկրիանայի համար գազը զեղչելու է, թե ոչ
26.03.2014 | 15:56

«Գազպրոմը» դեռ պատրաստ չէ հաղորդել` այս տարվա երկրորդ եռամսյակից ՈՒկրաինայի համար գազի զեղչ անելու է, թե ոչ:

«Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն հայտնի կդառնա 2014թ. երկրորդ եռամսյակից: Հայտնի է, որ առաջին եռամսյակում գազը տրամադրվել է զեղչով, իսկ երկրորդ եռամսյակում այդպես կլինի, թե` ոչ` դեռ հայտնի չէ»,-ասել է «Գազպրոմ»-ի նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ