Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

2013թ. Ադրբեջանը 787 ուսանող է ուղարկել արտասահմանյան բուհերում սովորելու

2013թ. Ադրբեջանը 787 ուսանող է ուղարկել արտասահմանյան բուհերում սովորելու
01.04.2014 | 23:19

Ադրբեջանը բավականին մեծ ներդրումներ է կատարում երիտասարդներին արտասահմանում ուսում տալու նպատակով։ Շուրջ 3 հազար ուսանող ուսում ստանալու համար պետական հովանավորությամբ ուղարկվել է արտասահմանյան երկրներ: Միայն նախորդ տարի արտասահմանյան բուհեր ուղարկված ադրբեջանցի ուսանողների թիվը կազմել է 787, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է: 2013թ. արտասահմանյան բուհերն ավարտած ադրբեջանցի ուսանողների թիվը գերազանցել է 600-ը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանց մեծ մասը վերադարձել է Ադրբեջան և ապահովվել աշխատանքով:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ