Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Լեռնիկ Ալեքսանյանը

Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Լեռնիկ Ալեքսանյանը
19.04.2014 | 13:15

ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ԱԺ նախագահի պաշտոնակատարի ապրիլի 13-ի արձանագրությունը, նույն օրը վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին, կազմել է արձանագրություն պատգամավորի մանդատը ՀՀԿ-ի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Լեռնիկ Ալեքսանյանին տալու վերաբերյալ:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ