Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ոչխարների խուզման փառատոն

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ոչխարների խուզման փառատոն
28.04.2014 | 13:09

Մայիսի 3-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ոչխարների խուզման փառատոն։ Այն տեղի կունենա ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտակայքում։ Փառատոնի ծրագրում ներառված են պարային և երաժշտական համարներ, ակումբային երաժշտությամբ ընդմիջումներ և անգամ պարի դասեր։
Փառատոնի շրջանակում հատուկ տարածքում տեղադրված կլինեն սննդի և զովացուցիչ ըմպելիքների կետեր, խնջույքի համար նախատեսված տարածքներ, մանկական խաղահրապարակ, կներկայացվեն ազգային ձեռագործության և գորգագործության նմուշներ։
Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամն ու «Հայրենիքի զարգացման նախաձեռնությունը»։
«Տաթևի վերածնունդի» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի հարավում գտնվող Տաթև վանական համալիրի վերականգնման ծրագիրը։ Նախատեսվում է, որ վանական համալիրի վերակառուցմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքները կավարտվեն 2017-ին՝ վանական համալիրի 111–ամյակին։
«Տաթևի վերածնունդ» նախագծի նպատակն է բարձրացնել համալիրի նշանակությունը վանական և զբոսաշրջային բաղկացուցիչների համատեղության միջոցով։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 50 մլն դոլար։ Նախագծի նպատակն է տարածաշրջանը դարձնել գրավիչ տուրիստական կենտրոն` բարգավաճող համայնքներով։

Դիտվել է՝ 5651

Մեկնաբանություններ