«Յուվենտուս»-«Բենֆիկա», «Վալենսիա»-«Սևիլյա» պատասխան խաղերի արդյունքով հայտնի դարձան մայիսի տասնչորսին Լիսաբոնում Եվրոպայի լիգայի եզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերած թիմերը: Մեկը «Բենֆիկան» է, որին 0:0 հաշիվը լիուլի բավարեց այդ նպատակի համար (առաջին խաղում պորտուգալացիները հաղթել են՝ 2:1), մյուսը «Սևիլյան» է՝ չնայած 3:1 հաշվով կրած պարտությանը (սեփական հարկի տակ առավելության էր հասել 2:0 հաշվով): Եթե հիշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ են դուրս եկել մադրիդյան «Ռեալն» ու «Աթլետիկոն», ստիպված կլինենք փաստել, որ Իսպանական ակումբային ֆուտբոլն ուժեղագույնն է Եվրոպայում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ