ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հովիկ Աբրահամյանը խոստացել է կանգնել գյուղացու կողքին

Հովիկ Աբրահամյանը խոստացել է կանգնել գյուղացու կողքին
05.05.2014 | 16:27

«Մենք գյուղացու կողքին կանգնելու ենք հստակ ծրագրերով, գործով: Իհարկե այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու` ինչպիսի խնդիրներ կան»,-ասել է Հովիկ Աբրահամյանը` Արարատի մարզ այցելության ժամանակ: Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է այս տարվա գարնան ցրտահարություններից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը և կիսով չափ` ոռոգման ջրի վարձը:

Աբրահամյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունն իրականացնում է վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր: Նշվել է, որ կառավարությունն առաջիկայում կիրականացնի ծրագրեր` ուղղված մարզերում կոոպերացիաների և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև կքննարկվի գյուղացիներին երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցը: Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին նաև խոստացել է, որ կառավարությունը կքննարկի խաղողի մթերման գնի բարձրացման հարցը` վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ