Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կառավարությունն արտահերթ աշխատեցնում է ԱԺ-ին

Կառավարությունն արտահերթ աշխատեցնում է ԱԺ-ին
09.05.2014 | 00:46

«Կառավարությունն ամբողջովին ձևավորել է, և ես շնորհավորում եմ բոլորիս», - կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մենք աշխատում ենք ծրագրի վրա, 20 օրվա ընթացքում մենք այն պետք է Ազգային ժողով ներկայացնենք: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն», - ասաց Աբրահամյանը: Նշելով, որ տեղյակ է ծրագրի քննարկումների արդյունքներին, վարչապետը շարունակեց․ - «Ես համոզված եմ, որ Ազգային ժողով ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու, և յուրաքանչյուր կառավարության անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար»:
«Կառավարության այն անդամը, որը չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի լինի, ապա մեր ճանապարհները կբաժանվեն` անկախ նրանից, թե մենք ինչքան ենք միասին աշխատել», - վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը առաջարկեց Աժ նախագահին՝ մայիսի 12-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված կլինի մոտ երեք տասնյակ հարց, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Կառավարությունը հավանություն տվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի և Ջրային պետական կոմիտեի նախկին պաշտոնյա Ռուբիկ Աբրահամյանին Արարատի մարզպետի պաշտոններում նշանակմանը:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ