Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կառավարության ծրագիրը ընդունվեց

Կառավարության ծրագիրը ընդունվեց
23.05.2014 | 11:37

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրն ընդունվեց Ազգային ժողովում՝ 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Խորհրդարանական ոչիշխանական քառյակը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», ՀՅ Դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը չեն մասնակցել քվեարկությանը։ Նախքան քվեարկությունը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը հայտարարել է, որ դիմում է գրել ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու մասին և կողմ կքվեարկի ծրագրին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ Կարեն Բոթոյանը ներկայացել է որպես գործարար պատգամավոր և ասել, որ չի կարող դեմ լինել կառավարության ծրագրին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է. «Մենք Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին ձեռնպահ ենք քվեարկում, ողջունում ենք, որ կան կետեր, որոնք պետք է իրագործվեն, բայց շատ կան չհստակեցված կետեր»:

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ