Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թերթելով Լեհաստանի պատմության էջերը

Թերթելով Լեհաստանի պատմության էջերը
10.06.2014 | 13:12

«Կատին. լեհական պատմության ամենաողբերգական էջերից մեկը: 1940 -ի գարնանը Խորհրդային Միության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ուժերով Սմոլենսկ քաղաքի մոտ գտնվող Կատինի անտառում գնդակահարվել է շուրջ 22 000 լեհ սպա: Գնդակահարության հրամանը ստորագրել են Իոսիֆ Ստալինը, Կլիմենտ Վորոշիլովը, Վյաչեսլավ Մոլոտովը և Անաստաս Միկոյանը:

Այսօր, ժամը 20:00-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Լեհաստանի դեսպանատունը հրավիրում է դիտելու Անջեյ Վայդայի «Կատին» ֆիլմը: Մուտքն ազատ է:
2008-ին ֆիլմն արժանացել է եվրոպական ֆիլմերի մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ մրցանակին:
Ի դեպ, Վայդայի հայրը ևս Կատինի զոհերից էր»:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ