ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.06.2014 | 00:16

Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ, ասացե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ։ Տերն ինձ ասաց. «Դու բովի մեջ գցիր դա, քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»։ Ես վերցրի երեսուն արծաթը և Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ։ Ես դեն գցեցի իմ երկրորդ գավազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Հուդայի երկրի և Իսրայելի միջև։


Զաքարիա 11. 12-14

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ