ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մրցանակներ՝ համաշխարհային օլիմպիադաներից

Մրցանակներ՝ համաշխարհային օլիմպիադաներից
13.07.2014 | 22:23

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ:
«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:
«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-13-h Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ:
Ընդհանուր առմամբ այս պահին մենք ունենք 6 մեդալ:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ