Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՌԴ-Չինաստան գազատարը գնահատվում է 400 մլրդ դոլար

ՌԴ-Չինաստան գազատարը գնահատվում է 400 մլրդ դոլար
01.09.2014 | 13:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Յակուտսկ` մասնակցելու դեպի Չինաստան գազատարի անցկացման բացման արարողությանը: Երկու երկրների միջև միլիարդավոր դոլարների արժողության պայմանագիրը կնքվել է 30 տարով: Մոսկվան պայմանագիրը ստորագրել է այս տարվա մայիսին, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նկատմամբ՝ կապված ՈՒկրաինայի իրադարձությունների հետ: Պայմանագիրը նախատեսում է տարեկան 38 մլրդ խմ գազի մատակարարում Չինաստան: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել, սակայն փորձագետների գնահատմամբ` այն կարժենա շուրջ 400 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ