ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Այսօր սեռական առողջության օրն է

Այսօր սեռական առողջության օրն է
04.09.2014 | 15:52

Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը: Սեռական առողջությունը առողջ ընտանիքի հիմնաքարն է, իսկ առողջ ընտանիքը՝ առողջ հասարակության կորիզը:
Վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի հաճախ դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Աճել է նաև մարզերից դիմողների թիվը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սեքսապաթոլոգ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը սեռական առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում: Նա կարևորել է, որ սեռական առողջության մասին տեղեկությունների տարածման շնորհիվ հասարակության լայն շերտերի մոտ փոխվել է վերաբերմունքը սեռականության, սեռային վարքի եւ սեռավարակների հանդեպ: Մասնագետի խոսքով, նախկինում հասարակության կողմից անտեսվում էին կանանց սեռական խնդիրները (բացի անպտղությունից), իսկ վերջին 6-7 տարվա ընթացքում մարդկանց վերաբերմունքը կանանց այդ խնդիրների հանդեպ փոխվել է։ Կանայք սկսել են ավելի հաճախ դիմել մասնագետի օգնությանը:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ