«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է թոթափելու պատրանքը, որ Սիրիայում պայքարը բռնակալ Բաշար Ասադի դեմ է՝ տարածաշրջանում վաղուց արևմտյան քաղաքակրթության տարտղնված ժողովրդավարական արժեքներ հաստատելու համար:
Բալաբեկ Լալայանի տունը, որտեղ, նրանից բացի, ապրում էին այլ հայ ընտանիքներ ևս` 17 անձով, գտնվում էր «Շամախինկա» թաղում: Երբ թուրքերը հարձակվեցին, սկսեցին կրակել ու հրդեհել, սարսափահար Բալաբեկը նետվեց դեպի հեռախոսը:
Վերջերս մենք հետաքրքրվել էինք՝ Իլհամ Ալիևը ամնեզիայով չի՞ տառապում, քանի որ ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ մեկ գանգատվել էր, թե միջազգային միջնորդները «ճնշում են գործադրում» իր վրա, ստիպելով ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, մեկ էլ հանկարծ արցախցի հայերին առաջարկել էր «ինքնավարություն Ադրբեջանի կազմում»
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ֆուլտոնի համալսարանում «Երկաթե վարագույրի» մասին իր հայտնի ելույթում ՈՒինստոն Չերչիլը զգուշացնում էր Սովետական Ռուսաստանի ագրեսիվ մտադրությունների մասին: Դա նշանավորեց սառը պատերազմի սկիզբը Մոսկվայի ղեկավարած Արևելյան բլոկի և ԱՄՆ ղեկավարած ազատ աշխարհի միջև:
Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 200 կրակոց:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Հալեպին ուղղված ավիահարվածները՝ ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հոկտեմբերի 26-ին շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...