Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 220 անգամ

Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 220 անգամ
14.09.2014 | 12:10

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
Ըստ ՊԲ լրատվական ծառայության հաղորդագրության՝ ՊԲ առաջապահ զորամասերը, հիմնականում հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է՝ 3123

Մեկնաբանություններ