ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ռուբլին արժեզրկվում է

Ռուբլին արժեզրկվում է
16.09.2014 | 12:28

Ռուսաստանում եվրոյի փոխարժեքը հատել է 50 ռուբլու սահմանը՝ առաջին անգամ այս տարվա ապրիլից սկսած: Եվրոպական արժույթն այսօր բարձրացել է 36 կոպեկով: Միաժամանակ, դոլարը թանկացել է 24 կոպեկով և դարձել 38, 62: Մասնագետների կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը կապված է մի շարք հանգամանքների հետ: Նախ և առաջ, վերջին շաբաթներին նավթի գինը կայուն իջնում է՝ չնայած պահպանվող քաղաքական լարվածությանը ողջ աշխարհում և Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես:
Երկրորդ պատճառն այն է, որ ռուբլու վրա բացասական են ազդում ՌԴ-ի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները: Եվ ինչպես ՌԴ Կենտրոնական բանկի վիճակագրությունն է ցույց տալիս՝ դադարեցվել է արտարժույթի ինտերվենցիան՝ ռուբլու փոխարժեքը պահելու նպատակով: Պաշտոնական բացատրության մեջ ասվում է, որ վերջին ամիսներին երկրում առկա է միջազգային պահուստների կրճատում: Միաժամանակ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ռուբլու թուլացումը կատարվում է այն արտահանողներին աջակցելու նպատակով, ովքեր դժվարություններ ունեն կապված նավթի և այլ հումքային ռեսուրսների էժանացման հետ:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ