Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էբոլան դեռևս մոլեգնում է

Էբոլան դեռևս մոլեգնում է
20.09.2014 | 11:42

Սիերա Լեոնեի բնակիչներին արգելել են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը տնից դուրս գալ: Հայտարարված եռօրյա կարանտինը նախատեսված է Էբոլա վիրուսի տարածումը երկրում կանխելու համար: Սիերա Լեոնեն համաճարակից առավել տուժած արևմտյան Աֆրիկայի երկրներից է: Էբոլա համաճարակի ողջ ընթացքում զոհվել է երկրի 550 բնակիչ, իսկ ամբողջ արևմտյան Աֆրիկայում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 2600 մարդ:

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ