Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հարցը փակվե՞ց երկու միլիարդով

Հարցը փակվե՞ց երկու միլիարդով
27.09.2014 | 11:44

ՈՒկրաինան պարտավորվել է երկու մլրդ ԱՄՆ դոլար վճարել «Գազպրոմին», որին պարտքեր ունի, մինչև հոկտեմբերի վերջ` ինչպես հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: Մինչև ընթացիկ տարվա ավարտը Կիևը կկատարի 1,1 մլրդ դոլարի վճարում: Վճարումների այս ժամանակացույցերը հաստատվել են եռակողմ բանակցությունների արդյունքում:
Ավելի վաղ պարտքերի պատճառաբանությամբ «Գազպրոմը» կանխավճարային վճարումների համակարգ էր սահմանել ՈՒկրաինայի համար:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ