Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               

Թուրքիան 2014-ին կավարտի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատանքները

Թուրքիան 2014-ին կավարտի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատանքները
16.10.2014 | 15:20

Մինչ 2014-ի վերջը Թուրքիան նախատեսում է ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը՝ Բաքվում միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածքում արդեն ավարտվել է նախագծի աշխատանքների 83 տոկոսը: Թուրքիայի տարածքով անցնող 79 -կիլոմետրանոց հատվածի կառուցման ծավալները կազմել են 700 մլն դոլար: Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում երկաթուղային ճանապարհների շինարարությանը, և 2003-2013-ին ներդրվել է 11 մլրդ եվրո:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն նվիրված համաժողովի ընթացքում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Շավլիաշվիլին ասել է, որ երկաթգիծը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացման, միջազգային տրանսպորտային փոխադրումների համար:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ