Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Միջնորդության կարիք չունեն. վարչապետը Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին

Միջնորդության կարիք չունեն. վարչապետը Ծառուկյան-Սարգսյան հանդիպման մասին
06.11.2014 | 12:22

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե ինքը միջնորդե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Քաղաքական ուժերի ղեկավարները միջնորդության կարիք չունեն, նրանք իրենց խնդիրներն իրար հետ կլուծեն»,- ասաց վարչապետը: Փաստորեն՝ առաջին անգամ Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է ՀՀԿ-ԲՀԿ բուֆերի դերից:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ