Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
13.11.2014 | 17:34

Համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո՝ նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունում:
«Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այն քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը վկայում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել մեր ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն:
Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:
Մենք նաև կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն այնպիսի դեպքերի կրկնման հավանականությունը, ինչպիսին այսօրվա միջադեպն է»՝ ասել են համանախագահները:

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ