Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ո՞վ է լինելու հաջորդ նախագահը

Ո՞վ է լինելու հաջորդ նախագահը
27.12.2014 | 14:09

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թ. նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն, անկախ այն բանից` Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի՞, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Օհանյանն իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ