ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՈՒիթնի Հյուսթոնի դստերը կանջատե՞ն կենսապահովման համակարգերից մոր մահվան տարելիցի օրը

ՈՒիթնի Հյուսթոնի դստերը կանջատե՞ն կենսապահովման համակարգերից մոր մահվան տարելիցի օրը
11.02.2015 | 21:57

Բոբբի Կրիստինա Բրաունի ընտանիքը որոշում է կայացրել անջատել նրա կենսագործունեության սարքերը փետրվարի 11-ին՝ մոր մահվան տարելիցին, հայտնում է The Daily Mail-ը: 21-ամյա աղջկան հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին սեփական լոգարանում: Փետրվարի 1-ից նա արհեստական կոմայի մեջ էր գլխուղեղի այտուցի պատճառով:

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ