ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՈՒկրաինայում սկսվեց հրադադարը

ՈՒկրաինայում սկսվեց հրադադարը
15.02.2015 | 14:44

Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարությունը անջատողականներին հրաման է տվել ժամը 12:00-ից պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լուգանսկի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպլակովին: Նրա հայտարարության մեջ ասված է, որ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է կատարել փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները»: ՈՒկրաինայում հրադադարի անցնելու հրաման է տվել նաև Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարությունը: ՈՒկրաինայի նախագահը հրամայել է դադարեցնել կրակը Դոնբասում՝ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Գլխավոր շտաբում նա ասել է. «Ես հրամայում եմ ՈՒկրաինայի զինված ուժերին, Ազգային գվարդիային, ՆԳՆ ստորաբաժանումներին, սահմանապահ ծառայությանը և անվտանգության ծառայության ստորաբաժանումներին դադարեցնել կրակը»:

Դիտվել է՝ 2746

Մեկնաբանություններ