ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Նաիրա Զոհրաբյանը հացադուլ չի անի

Նաիրա Զոհրաբյանը հացադուլ չի անի
17.02.2015 | 17:17

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ, և ամենայն հավանականությամբ կվերադառնա փետրվարի 20-ին: Թե որտեղ է Նաիրա Զոհրաբյանը՝ հնարավոր չեղավ պարզել: Ըստ երևույթին՝ նա գործուղվել է Եվրոպա՝ եվրոպական կառույցներից Հայաստանի իշխանությունների կողմից ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը դատապարտող հայտարարություններ բերելու ակնկալիքով:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ