Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Անցյալը` ներկայում

Անցյալը` ներկայում
01.03.2015 | 16:28

«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում մեկնարկած Ցեղասպանության վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքներն ամփոփվել են: Ապրիլին կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես:Առաջին մրցանակին արժանացել է Նարեկ Կնյազյանը: «Վերջինը» ստեղծվել է Սառա Բերբերյանի վկայության հիման վրա. «Մենք շատ մեծ գերդաստան էինք, Էսքիշեհիրում էինք ապրում: Քառասուն հոգով էինք սեղան նստում: Հիմա մենակ եմ մնացել...»:
«Պատասխան՝ 100 տարի անց» նախագիծն իրականացնում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ