Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայի խորհրդարանում հայեր պետք է լինեն

Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայի խորհրդարանում հայեր պետք է լինեն
04.03.2015 | 16:00

Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվելու գրանցումը արդեն ավարտվել է: HDP-ի «Նոր կյանք» կոչին արձագանքել են հայեր և արաբներ: Նրանք ցանկանում են, որ կուսակցությունն իրենց թեկնածությունն առաջադրի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Կուսակցությանը դիմողներից մեկը Նվարդ Բաքըրջըօղլուն է՝ Բաքըրքյոյից:
Ազգությամբ հայ կին թեկնածու Բաքըրջըօղլուն նշել է, թե կցանկանար թեկնածու լինել «ՈՒրարտուի մայրաքաղաք Վանում»: Նվարդ Բաքըրջըօղլուն ցանկանում է թեկնածու լինել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում: «100 տարի է՝ այս խորհրդարանում ոչ մի հայ պատգամավոր չի եղել: Հարյուրամյակի տարում հայ թեկնածուի ներկայությունը տեղին կլիներ: ՈՒզում եմ ներկայացնել իմ ժողովրդին: Ես կամ այլ հայ թեկնածուներ որպես մեր ազգի ներկայացուցիչ պետք է տեղ ունենանք Մեջլիսում»,- ասել է նա: Իր թեկնածությունը գրանցելու համար կուսակցությանն էր դիմել նաև Մարդինից Զեքերիա Սաբունջուն:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ