«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Այսօր` «Յուվենտուս»-«Ռեալ»

Այսօր` «Յուվենտուս»-«Ռեալ»
05.05.2015 | 10:58

Այսօր և վաղը կայանալու են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: «Յուվենտուսը» կընդունի Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնը»` «Բավարիային»: Այս քառյակից ներքին առաջնություններում հաղթական են եղել առաջին երեքի հանդիպումները: Ընդ որում, «Յուվենտուսին» հաղթանակը բերել է չեմպիոնություն, իսկ «Ռեալին» հնարավորություն տվել պահպանելու «Բարսելոնից» երկու միավորով հետ մնալը: Քառյակից միակ պարտություն կրած թիմը «Բավարիան» է, որը չեմպիոն դառնալուց հետո անցկացնում էր առաջին հանդիպումը: Այսօր կայանալու է «Յուվենտուս»-«Ռեալ» խաղը: Նկատենք, որ «Սևիլիայի» հետ խաղից հետո «Ռեալը» բավական հոգնած է (հաղթանակը ծանր գնով է տրվել), «Յուվենտուսն» էլ շատ ակտիվ է նշել չեմպիոնությունը, որը նույնպես պակաս գործոն չէ: Բոլոր դեպքերում, սպասվում է լարված հանդիպում, որտեղ իտալացիները փորձելու են օգուտ քաղել սեփական դաշտի առավելությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ